Հասարակություն

ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին

Ըստ շրջանառվող լուրերի՝ Քննչական կոմիտեն առգրավվել է Սամվել Շահրամանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան։ Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց Քննչական կոմիտեին։ 

«Դեռևս 2024թ․ փետրվարին ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարոցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով քննիչի կողմից կայացվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում»,- հայտեցին գերատեսչությունից։

Ըստ մեր տեղեկությունների՝ խոսքը Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի գործով քննության մասին է, որն ավելի վաղ ձերբակալվել էր թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով։