Հասարակություն

Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անդրադառնալով Երևան–Սևան ճանապարհին գազալցակայանի պայթյունին, ասել է, թե այն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, իրենք բազմիցս գրություններ են գրել, և գործը հասել է դատարան։

Սակայն ըստ Սահակյանի, քանի որ դատական պրոցես է ընթացել, լցակայանը չի փակվել, թեև փակման ենթակա էր։ Նա ասել է, թե եղել են խնդիրներ նաև լցակայանի օրինականության հետ կապված։