Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տելեգրամի իր ալիքում գրել է. «Երևան քաղաքում 2023 թ. ընթաքում ապամոնտաժել ենք բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան:
Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի: Գործընթացը հետևողական շարունակվելու է։
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին»: