Հասարակություն

«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ

Նախնական տվյալներով՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը և այս պահին էլ կա պայթյունի վտանգ, այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

Նրա խոսքով՝ տեղում աշխատում է 30-ից ավել մարտական հաշվարկ, իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ։

ՆԳՆ խոսնակը նաև տեղեկացրել է, որ մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում և կոչ է արել չտարածել չճշտված լուրեր ու հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը: