Հասարակություն

«Հեծանիվը կյանք է, հեծանիվը լավատեսություն է». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեծանվային զբոսանք է ունեցել մի խումբ քաղաքացիների հետ։

«Մեր առաջին հեծանվային զբոսանքը կայացավ: Եթե ուզում եք միանալ՝ Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը գրեք nikolpashinyan@gmail.com էլ. հասցեով: Մյուս կանոնները այս թեմայով նախորդ գրառման մեջ հիշատակել եմ:

Հեծանիվը կյանք է, հեծանիվը լավատեսություն է, հեծանիվը դժվարություններն ու տրտմությունը հաղթահարելու ուժ է: Կեցցե՛ հեծանիվը»,- գրել է նա՝ հրապարակելով նաև տեսանյութ։