Հասարակություն

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը

«Հաշվի առնելով Երևան-Սևան մայրուղու 2-րդ կմ հատվածում տեղի ունեցած պատահարը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հունիսի 7-ին 00:30-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը»,- այս մասին ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ։