Հասարակություն

Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր

Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է ևս 2 տուժած։ Ընդհանուր առմամբ՝ բուժօգնության է դիմել 7 քաղաքացի, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

«Նրանցից մեկն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր»,- ասված է հաղորդագրությունում։