Հասարակություն

Խոշոր պայթյուն՝ Աբովյան քաղաքի շրջակայքում

Աբովյան քաղաքի շրջակայքում խոշոր պայթյուն է տեղի ունեցել։ 

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ 911 ծառայություն ահազանգեր են ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

«Մեկնում են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է խոսնակը։