Հասարակություն

Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր։

Մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։

Բժիշկների գնահատմամբ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն։