Հասարակություն

Ջրհեղեղից տուժած Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն գործում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Չորս հետիոտնային կամուրջ կա վնասված ավտոմոբիլային կամ հետիոտնային կամուրջների փոխարեն, որոնք բավականին հեշտացրել են հաղորդակցությունը». հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ մանրամասներ ներկայացնելով Լոռում և Տավուշում ջրհեղեղի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներից։

Նրա խոսքով՝ մինչև վաղը մեքենաների համար ինքնաշեն ժամանակավոր կամուրջ կլինի, ինչը կհեշտացնի աշխատանքները։ Էլեկտրամատակարարումը, գազամատակարարումն ու ջրամատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնված են. «Երկաթուղու հետ ակտիվ աշխատանքը շարունակվում է, տեմպով առաջ ենք գնում, որ այն աշխատի։ Մ-6 ճանապարհը երեկվանից բացել ենք, Մ-6 և Մ-4 ճանապարհները աշխատում են, միայն վնասված հատվածներ կան, փորձել ենք կահավորել։ Բայց պետք է խնդրենք վարորդներին՝ ճանապարհը զգուշությամբ անցնել»,- ասել է նա

Վարչապետն էլ նշել է, որ երթևեկությունը մայրուղիներով վերականգվնած է, ջրհեղեղից ավերված հատվածները դարձել են անցանելի։ Ըստ նրա՝ լուծվել է նաև բենզինի և դիզվառելիքի ներկրման հարցը, և շուկայի վրա տեղի ունեցածն ազդեցություն չի ունեցել։