Հասարակություն

ԱՕԿՍ-ի շենքը վարձակալության կհանձնվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՕԿՍ-ի շենքը 10 տարի ժամկետով կտրամադրվի վարձակալության. այս մասին որոշում է ընդունել կառավարությունը։ Այն վարձակալության կհանձնվի ամսական 15 մլն 450 հազար դրամով։

Արձագանքելով որոշման նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա իրավական ընթացակարգերով պետությանը վերադարձված ամենատեսանելի և նշանավոր շինությունն է, և պետք է ամեն ինչ անել, որ այն արդյունավետ կառավարվի․

«Եթե որևէ մեկն ուզենա այդտեղ բացել օծանելիքի, հագուստի խանութ, սննդի կետ, սրճարան, ռեստորան, հույս ունեմ՝ որևէ սահմանափակում չենք դրել։ Մեր սահմանափակումն այն է, որ շենքի մշակութային բովանդակությունն ու արժեքը չվնասվի, և ցանկացած մեկը, որ այնտեղ վարձակալության կվերցնի, վերանորոգման ու հարդարման աշխատանքներ իրականացնի, բայց ունենք մեխանիզմներ, որ ԿԳՄՍՆ կողմից նախագծերը հաստատվելուց հետո և նախարարության վերահսկողության ներքո կիրականացվի աշխատանքը»,- ասել է նա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ շենքը պատմամշակութային նշանակություն ունի, հուշարձան է, հետևաբար, արտաքին տեսքի, հարդարման աշխատանքները մասնագիտական դրական եզրակացությամբ պիտի արվեն․ «Պետք է վստահ լինենք, որ դրանից չի աղավաղվի շենքի արտաքին տեսքը կամ ներքին կառուցվածքը, որը նույնպես պատմամշակութային արժեք է»։