Հասարակություն

Թբիլիսյան խճուղում բախվել է 5 մեքենա

Հունիսի 6-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 63-ամյա Էդիկ Անդրեասյանի վարած «Mitsubishi Galant» մակնիշի, 34-ամյա Դավիթ Մուկուչյանի վարած «Hyundai Sonata» մակնիշի, 67-ամյա Արտուշ Դաշյանի վարած «PAZ» մակնիշի, 36-ամյա Ջիվան Եղյանի վարած «Opel Zafira» մակնիշի և 26-ամյա Գոռ Մարգարյանի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Nissan Rogue»-ի վարորդ Գ․ Մարգարյանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Mitsubishi Galant»-ի վարորդ Է․ Անդրեասյանը «Հրապարակ» օրաթերթի լրագրող է։