Հասարակություն

ԵՄ-ն և գաղափարակից գործընկերները փնտրում են տարբերակներ՝ օգնելու Հայաստանին

Հայաստանը նախորդ շաբաթ խնդրել է ակտիվացնել ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը՝ երկրի հյուսիսային շրջաններում հեղեղումների պատճառով առաջացած խոշոր վնասների հաղթահարման նպատակով։

ԵՄ-ն և գաղափարակից գործընկերները փնտրում են տարբերակներ՝ օգնելու Հայաստանին հաղթահարել այս աղետի հետևանքով առաջացած դժվարությունները։ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության մարմինն ու Շվեյցարիան արդեն իսկ աղետի վայրում են՝ օգնություն ցուցաբերելու համար։