Հասարակություն

ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը

2024 թվականի ապրիլի 11-ից մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» sw.gov.am ենթահամակարգի միջոցով հայտատուների կողմից երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների վերաբերյալ եզրակացություն ստանալու համար ներկայացված անվճար հիմունքներով ուսումնասիրված հայտերի ընդհանուր քանակը կազմել է 1035 հայտ, որոնցից ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 900 հայտ, իսկ երկակի նշանակության ապրանքների մասով՝ 135 հայտ։

Յուրաքանչյուր հայտի ուսումնասիրությունը տևել է մինչև մեկ աշխատանքային օր։ Այս պարզեցման արդյունքում տնտեսվարողները տնտեսել են ժամանակ և ավելի քան 15 մլն ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ։