Հասարակություն

Լոռում և Տավուշում մեծ մարզադաշտեր կկառուցվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոռու և Տավուշի մարզերում կկառուցվեն նվազագույնը 10 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտեր. այս մասին նշվել է կառավարության նիստում։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ 2029թ. աշխարհի երիտասարդական առաջնությունը հյուրընկալելը լավ մոտիվացիա է, որ կենտրոնանան ու աշխատեն այդ ուղղությամբ։ Նա կարևորել է մարզկենտրոններում մեծ մարզադաշտեր ունենալը՝ շեշտելով, որ սպորտին պետք է նայել նաև որպես տնտեսության ճյուղ։

Մանրամասները՝ տեսանյութում։