Հասարակություն

Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է

Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

«Հունիսի 5-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում փրկարարական ծառայողների ջանքերով վերակառուցվել է հետիոտնային կամուրջ, որը հնարավոր է դարձրել բնակիչների տեղաշարժը և ապահովել է կապը բնակավայրի հետ»,- ասված է հաղորդագրությունում: