Մ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը։ Երեկ երեկոյան ավարտվել է նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ փլուզված ճանապարհահատվածի ժամանակավոր վերականգնումը։ Այս մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
«Ընդգծենք‚ որ վերականգնված հատվածներում ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն‚ երթևեկել ցածր արագությամբ‚ քանի որ որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է»,- ասվում է Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։