Հասարակություն

Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը կարգալույծ է հռչակվել

Սույն թվականի հունիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Շոխիկյան ավազանի անունով. հայտնում են Մայր Աթոռից։

Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ նա կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղարն է եղել։ Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանում փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչման արժանանալուց հետո 2023թ վերադարձել էր Մայր Աթոռ։