Հասարակություն

Վարչապետն առաջարկում է իր հետ հեծանիվով զբոսնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Չեմ ասի թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ:

Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում ), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու ), չորրորդը՝ ժամը 07.00-ին պետք է վերադարձած լինենք, որովհետեւ սկսվում է աշխատանքային օրը: Եթե ուզում եք միանալ՝ nikolpashinyan@gmail.com էլ. հասցեով գրեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը եւ Ձեր լուսանկարը հեծանիվի հետ»։