Հասարակություն

«80-ից ավելի դպրոցների համար մրցույթներ են հայտարարված». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե հավելավճարի ծրագրերով կա 400 հազար և ավելի աշխատավարձ ստացող 220 ուսոցիչ։

«Մինչև 100 սովորող ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչները, որոնք ունեցել են 1 դրույքից պակաս ծանրաբեռնվածություն, ստացել են պակաս հատվածի չափով հավելավճար։ Սա հնարավորություն է տվել բարձրացնել շուրջ 3 հազար ուսուցիչների վարձատրությունն ընդահնուր առմամբ կես դրույքի չափով»,- ասել է նա։ Ըստ նախարարի՝ սեպտեմբերից բարձրացել է բնագիտական առարկաներ և տեղեկատվական տեխնոլոգիաներ դասավանդող շուրջ 8420 ուսուցչի աշխատավարձը՝ 25 տոկոսի չափով։

«Ուրախ եմ հայտնել, որ մեր վիճակագրությունը և դպրոցներում ուսոցիչների թիվը ցույց է տալիս, որ էականորեն ավելացել է դպրոց մուտք գործող նոր ուսուցիչների թիվը»,- նշել է նա։

Անդրասյանը խոսել է նաև դպրոցաշինության մասին՝ ասելով. «27 դպրոցում աշխատանքներն ավարտել ենք։ Այս տարի արդեն 80-ից ավելի դպրոցների համար մրցույթներ են հայտարարված։ Պայմանագրերի մեծ մասը կնքված է։ Այս պահին մեծ ծավալի շինարարություն ենք իրականացնում բոլոր մարզերում և Երևանում»։