Հասարակություն

«Բոլորի մոտ տպավորություն է, թե Հանրայինում մեծ գումարներ են ստանում». Մովսիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2023թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտարարել է, որ շատ պարտավորությունների դիմաց, որ կառույցի վրա են դրվում, հավելյալ ֆինանսավորում չեն ստանում․

«2015թ. մինչև հիմա Հանրային հեռուստաընկերության բյուջեն որևէ փոփոխության չի ենթարկվել։ Բոլորի մոտ տպավորություն է, թե Հանրայինում մեծ գումարներ են ստանում, բայց իրականում նման բան չկա։ Հեռուստաընկերությունը 2015թ. հետո աշխատում է առանց բյուջեի մեկ դրամ բարձրացման։ Դա մեզ համար խնդիր է»,- ասել է հեռուստաընկերության տնօրենը։

Ըստ Մովսիսյանի՝ բյուջեից հաճախ ստիպված վարկային միջոցներ են ներգրավում։