Հասարակություն

«Ունենք առնվազն երկու տարբերակ». Անդրեասյանը՝ Կիրանցի դպրոցի մասին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Կիրանցի դպրոցի նոր մասնաշենքի շահագործմանը։

Նրա խոսքով, նոր դպրոցի շենքը սահմանին ավելի մոտ է. «Մենք ասել ենք, որ առաջնորդվելու ենք բնակիչների առաջարկով և պահանջով։ Անվտանգության հավելյալյալ միջոցառումներ են ձեռնարկվում, և մենք պատրաստ ենք շահագործել թե դպրոցի կառուցված նոր շենքը՝ այդ միջոցառումները ձեռնարկելուց հետո։ Իսկ եթե նույնիսկ դրանից հետո նրանք հարմար չեն գտնի երեխաներին ուղարկել այդ շենքում դասեր անցկացնելու, պատրաստ ենք կառուցել նոր դպրոց, և այդ շենքը ծառայեցնել այլ նպատակի։ Ունենք առնվազն երկու տարբերակ, և որն ընտրվի՝ կարվի բնակիչներին հարմար տարբերակով»։