Հասարակություն

Անահիտ Ավանեսյանն այցելել է Ալավերդի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Լոռի կատարած այցի շրջանակներում եղել է Ալավերդիում։

Հեղեղից տուժած բնակավարեր այցից հետո Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, առողջապահության մարզային պատասխանատուների հետ քննարկմանը նախարարին են ներկայացվել աղետի գոտու բնակավայրերի բուժսպասարկման և դեղապահովման մանրամասները:

Անդրադարձ է եղել ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից տեղում իրականացվող աշխատանքներին, այդ թվում` ներկայացվել են խմելու ջրի և հողի նմուշառման արդյունքները, ընթացիկ աշխատանքները։

Համաճարակային վիճակը կառավարելի է։ Շտապօգնության կանչերի շեղումներ չկան։

Նախարարն այցելել է նաև Ալավերդի բժշկական կենտրոն: Շրջայցի ընթացքում հետաքրքրվել է պացիենտների առողջական վիճակով, բուժսպասարկման ծավալներով, իմունականխարգելման ընթացիկ տեմպերով։