Հասարակություն

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում հունիսի 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ի կեսօրից հետո, 8-ի գիշերն առանձին շրջաններում, 8-ի ցերեկը, 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 

Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 6-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, հունիսի 8-ին և 9-ին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Երևանում հունիսի 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին և 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։