Հասարակություն

Հայաստանը ցանկանում է դեսպանությունների շենքեր ձեռք բերել Փարիզում ու Թեհրանում

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, թե ԱԳՆ-ն ցանկանում է դեսպանությունների համար նոր շենքեր ձեռք բերել Փարիզում ու Թեհրանում։ Ըստ նրա, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ 

«Անցած տարի դրա օրինակն էր Միացյալ Թագավորությունում մեր դեսպանության նոր շենքը։ Իսկապես պայմանները խղճուկ էին և ոչ միայն աշխատելու, այլև որևէ հանդիպում անցկացնելու համար պիտանի չէր։ Այս տարի արդեն Ուրուգվայում բացեցինք նոր շենքը՝ հաշվի առնելով համայնքի գործոն և այդ երկրի հետ բարեկամական կապերը։ Նույն ձևով աշխատանքներ ենք տանում թե Փարիզի, թե Թեհրանի, թե այլ ուղղություններով»,- ասել է Հովհաննիսյանը։