Հասարակություն

Ծաղկաձորում հայտնաբերվել է կիսամոխրացած դի, նախաձեռնվել է քրեական վարույթ

Ծաղկաձորում գերեզմանների մոտ հայտնաբերվել է տղամարդու կիսամոխրացած դի։ Իրավապահները մարմինը գտել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի մոտ:

Ինքնասպանության հասնցելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, Radar Armenia-ն տեղեկացել է Քննչական կոմիտեից։ 

«Դեպքի հանգամանքները պարզվում են, նշանակվել է փորձաքննություն։ Չի բացառվում, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել, բայց վերջնական պատասխանները կստացվեն նախաքննության արդյունքում»,- հայտնել է ՔԿ-ն։