Աշխատանքային այցով Լոռու մարզում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Մեսրոպ Հազրոյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել բժշկական ծառայության ծավալներին և ծրագրերի ընթացքին:
Նա տեղում հետևել է կառուցվող Ինֆեկցիոն մասնաշենքի շինարարական աշխատանքներին, տնօրենի հետ քննարկել ավարտի ժամկետները: