Հասարակություն

Մեքենան ընկել է ձորակը, վարորդը՝ մահացել

Հունիսի 1-ին, ժամը 6.15-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորակը և կողաշրջվել: Վարորդը՝ 43-ամյա Դավիթ Տ.-ն, մահացել է:

Կատարվում է նախաքննություն: