Հասարակություն

Կոմպոզիտորի դին հայտնաբերվել է Սևանա լճում

Սևանա լճում հայտնաբերվել է կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին։

Radar Armenia-ն քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դին հայտնաբերվել է, նախնական տվյալներով, ջրահեղձ եղած վիճակով․ «Անհետ կորելու վերաբերյալ ստացած հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- հայտնեցին ՔԿ-ից։