Հասարակություն

«Ոնց որ Սիցիլիա չենք, լավ էլ անվտանգ երկիր է». Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը բարձրաձայնել է ձերբակալությունների և կալանավորումների հարցը։

«2023թ. տեղի է ունեցել 8625 ձերբակալություն, 2022թ․՝ 2693 ձերբակալություն, 2021թ և դրանից առաջ՝ մոտավորապես հազար։ Լավ, սրա պատճառը ո՞րն է, ինչ-որ օրենք են փոխել, որ բոլորին պետք է պարտադիր ձերբակալել, նոր կալանավորել, նո՞ր ստորագրություն տաք։ Եթե նման բան կա, պետք է հետ փոխել, որ մարդիկ անհարկի չձերբակալվեն։ Կալանավորումներն էլ իրենց հերթին»,- ասել է նա՝ հավելելով․ «2018թ․ համեմատ կալանավորումների կրկնակի ավելացում է եղել։ Եթե հանցավորությունը կրկնակի աճած լիներ, կասեի՝ հա, այդպես է եղել, դարձել ենք կրիմինալ Սիցիլիա։ Բայց ոնց որ Սիցիլիա չենք, լավ էլ անվտանգ երկիր է»։

ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն էլ նշեց, թե օրենսդրական փոփոխությունների արդյունքում այժմ չկա բերման ենթարկելու ինստիտուտը, այլ անձը ձերբակալվում է։