Հասարակություն

Հոբարձի հասնելու համար քննարկվել է ժամանակավոր կամրջի կառուցման հնարավորությունը

Հունիսի 3-ին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը շրջայցը շարունակել են Գյուլագարակ համայնքում, դիտարկել Հոբարձի բնակավայր տանող փլուզված կամուրջը:

Մարզային նշանակության ճանապարհի վրա գտնվող կամուրջը վնասվել էր Գարգառ գետի վարարման հետևանքով: Այժմ Հոբարձի կարելի է գնալ Վարդաբլուր բնակավայրի այլընտրանքային ճանապարհով։

Մինչ խնդրի հիմնովին լուծումը՝ քննարկվել են ժամանակավոր կամրջի կառուցման հնարավորությունները: