Հունիսի 2-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում շտապօգնության կանչ է գրանցվել Շամլուղ բնակավայրից, իննամյա երեխայի որովայնի բութ տրավմա՝ շոկային վիճակ ախտորոշմամբ: Շտապօգնության մեքենան, որը հերթապահում էր Ախթալայի ժամանակավոր կամրջի մոտ, տարհանել է երեխային և շտապ տեղափոխել «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Հետազոտություններից պարզ է դարձել, որ Հ. Սոխակյանը հեծանիվից վայր ընկնելուց ստացել է ենթաստամոքսային գեղձի լուրջ վնասվածք, որոշվել է տեղափոխել մասնագիտացված բուժհաստատություն՝ Արաբկիր բժշկական կենտրոն:
ՀՀ Լոռու մարզային պատասխանատուների և Ալավերդու ԲԿ-ի տնօրինության կողմից անմիջապես հրավիրվել է սանավիացիա, արագ կազմակերպվել է երեխայի տեղափոխումն՝ Արմենիան Հելլիկոպտեր ընկերության ուղղաթիռով:
Ներկայումս երեխայի վիճակը բավարար է, գտնվում է բուժման մեջ՝ Արաբկիր բժշկական կենտրոնում: