Հասարակություն

«Ամենահրատապ գործը ժամանակավոր կամուրջն է». Սանոսյան

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է Լոռու և Տավուշի աղետի գոտում վերականգնողական աշխատանքներին։

Ըստ նրա՝ մի շարք բնակավայրերում կարողացել են վերականգնել տարբեր ենթակառուցվածքներ և մաքրել տիղմից, հատկապես, Ալավերդու Թումանյան փողոցը, Սանահին կայարանը. «Այսօր, երևի, հիմնական աշխատանքների մեծ մասը կավարտենք․ 4-րդ օրն է։ Ամենատուժած Քարկոփ բնակավայրում մեծ ծավալով աշխատանք է այս պահին իրականացվում, որտեղ նաև հատուկ տեխնիկա է տեղափոխվել երկաթուղով»,-ասել է նա։ 

Նախարարը տեղեկացրել է, որ շատ բնակավայրերում հիմնականում վերականգնվել է գազամատակարարումը, ջրամատակարարումը և  էլեկտրամատակարարումը:

Սանոսյանի խոսքով, այժմ ամենահրատապ գործը ժամանակավոր կամուրջն է. «Մենք հիմա բոլոր գործընկերների հետ այդ հարցը փորձում ենք լուծել, որ գոնե թեթև մեքենաները երթևեկեն: Եթե կգտնենք գործընկեր երկրներում հավաքովի կամուրջներ․․․, եթե չէ, մտքեր կան՝ տեղի ուժերով ժամանակավոր կամուրջ ունենալ:

Մյուս կամուրջների հետ կապված նույնպես մտքեր կան՝ նույն տեղո՞ւմ կառուցենք, թե՞ չէ: Քաղաքաշինության կոմիտեն մեծ տեմպով շենքերի վիճակն է գույքագրում»։