Հասարակություն

Ախթալայում խմելու ջրի խնդիրը լուծվել է

Ախթալայում խմելու ջրի խնդիրը ևս լուծվել է, տեղեկացնում է պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Մինչև այս վերականգնվել էին գազամատակարարումը, էլեկտրասնուցումը, կապի ենթակայանները։

Հետիոտնային ժամանակավոր կամրջով վերականգնված է կապը Մ6-ի հետ։ Մինչ այդ քաղաքը ջրի, սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների կարիք չի ունեցել, սնուցումն արագ ապահովվել է։

Պատգամավորի խոսքով՝ Ախթալան հրատապ լուծման որևէ խնդիր այս պահին չունի։ Ճանապարհային դեպարտամենտը, Վեոլիա ջուրը, ՀԷՑ-ը, Գազպրոմ Արմենիան մեծ աշխատանք են կատարել։