Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետ:
Տավուշի և Լոռու մարզպետարանների ներկայացուցիչները ներկայացրել են աղետի գոտում բնակչության բուժսպասարկման ներկայիս պատկերը:
Նշված մարզերում հեղեղի հետևանքով`
բուժօգնության տրամադրման խնդիրներ չկան,
դեղապահովումն իրականացվում է ամբողջ ծավալով, այդ թվում` մարդասիրական դեղերի տրամադրմամբ,
պատվաստանյութերի սառցե շղթայի ապահովման խնդիրներ չեն առաջացել,
բնակչությունն իրազեկված է վարակների կանխարգելման վերաբերյալ, այս պահին շեղումներ չկան:
Պատասխանատուները ներկայացրել են նաև իմունականխարգելման աշխատանքները, կարմրուկի տարածումը կանխելու նպատակով իրականացված միջոցառումները և պատվաստումային ցուցանիշները:
Ներկայացվել են նաև մարզային բժշկական կենտրոնների խնդիրները, առաջարկները, քննարկվել դրանց կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումները: