Հասարակություն

Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեց ու համաներվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Երանոսյանի դատավճիռը։ Իշխանությունը չարաշահելու համար առաջադրված մեղադրանքը դադարեցվեց՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Իսկ պաշտոնական լիազորություններն անցնելու համար նա մեղավոր ճանաչվեց, դատապարտեց 4 տարվա ազատազրկման։

Երանոսյանը, սակայն, համաներմամբ ազատ արձակվեց պատժի կրումից: