Հունիսի 2-ին, ժամը 16:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշտուն գյուղի խաչմերուկի մոտակայքում այրվում է բեռնատար:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին այրվում է «Volvo» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Ա. Շ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել են բեռնատարի խցիկը, բեռնախցիկի ծածկը` մասամբ, առջևի և կենտրոնական անվադողերը: