Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Դավիթ Տերտերյանը իր վարած «Volvo» մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշներին, շպրտել դրանք և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչութույունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել տուֆ քարով, որը ամբողջությամբ թափվել է, իսկ մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր պետք է բերվի հատուկ վերամբարձ կռունկ։