Հասարակություն

Ճանապարհների եզրերին տեսանելի են որոշակի նստեցումներ. Սանոսյան

Ճանապարհների եզրերին տեսանելի են որոշակի նստեցումներ. Սանոսյան

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքները՝ ասելով, թե աղետի գոտու վերականգնման համար միջազգային գործընկերներից թե՛ մասնագիտական, թե՛ ֆինանսական աջակցության կարիք է լինելու։

Նրա խոսքով, Քարկոփում, որը հեղեղումներից ամենատուժած բնակավայրն է և միակն է, որի բնակիչներն ամբողջությամբ տարհանվել են, հսկայական մաքրման և վերականգնման աշխատանքներ են իրականացվել։

Ըստ նախարարի՝ քաղաքացիները պետք է ուշադիր լինեն անկած կենդանիներ նկատելիս և անպայման տեղեկացնեն պատասխանատու մարմիններին՝ հնարավոր համաճարակային իրավիճակներից խուսափելու համար։

Նրա խոսքով, ճանապարհների եզրերին որոշակի նստեցումներ են արդեն տեսանելի, փլուզումներ, որոնք, օրինակ, 3 օր առաջ չկային. «Ջուրն իր գործն արել է»,- ասել է նա՝ բնակիչներին հորդորելով զգոն լինել։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական