Հասարակություն

Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում թեկնածուներ են առաջադրվել

Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում թեկնածուներ են առաջադրվել

ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում թեկնածուներ առաջադրելու վերաբերյալ։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական