Հասարակություն

Նախատեսվում է համարակալել մանր եղջերավորներին

Նախատեսվում է համարակալել մանր եղջերավորներին

Կառավարության որոշմամբ, կհամարակալվի մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով նախագիծը նշել է, թե երբ Վիճակագրական կոմիտեն տարին մեկ անգամ պաշտոնապես հրապարակում է մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, այն սիրողական է ու ոչ ճշգրիտ, հետևաբար, կա վիճակագրական ակնհայտ շեղում:

«Մանր եղջերավոր կենդանիների համարակալման բյուջեով սկզբի համար 1 միլիոն դրամ ենք հաշվարկել, հետագա տարիներին քանակը կիջնի, որովհետև սկզբի համար պետք է կենդանիների ամբողջ քանակի վրա ականջապիտակներ կպցնենք, որը մոտավորապես 1 մլն գլուխ է, այսինքն՝ երկու ականջների դեպքում 2 մլն է»,- ասել է նա։

Ըստ Պապոյանի՝ նախատեսվում է նաև գնել ռադիոհաճախականությունը գրանցող սարքեր՝ վերահսկելու խոշոր ու եղջերավոր կենդանիների տեղաշարժը։

Պապոյանը հայտնեց, որ 2025-ին՝ որոշման նախագծի ուժի մեջ մտնելուց հետո, նախատեսվում է համարակալել և հաշվառել 1 մլն մանր եղջերավոր անասուն, 2026-ին՝ 700 հազար, հետագա տարիներին թիվը կնվազի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց այս քայլը՝ հատկապես աղետների ժամանակ։ Ըստ նրա՝ Տավուշի և Լոռու մարզերում վերջին ջրհեղեղից հետո վնասի հաշվարկ պետք է անել, և քանի որ խոշոր եղջերավոր անասունների ականջապիտակների հարցը լուծված է, խնդիր չի ծագի, իսկ մանր եղջերավորների դեպքում կարող է ծագել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական