Հասարակություն

«Ակցիայի որոշ մասնակիցներ հարվածել են ոստիկաններին». ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

«Ակցիայի որոշ մասնակիցներ հարվածել են ոստիկաններին». ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Այս պահին Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են հասցրել ոստիկաններին։

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցանկացած հակաօրինական արարք ստանալու է համապատասխան քրեաիրավական գնահատական։

Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական