Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել «Ռուսական երկաթուղիների» ներկայացուցիչների հետ, քննարկել Հայաստանում ջրհեղեղից վնասված երկաթուղու վերականգնման հարցը․
«Ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետում երկաթուղին կվերականգնվի, որը, կարծում եմ, շատ կարևոր է»։