Հասարակություն

«Ակնհայտ պետք է լիներ, որ առաջանալու են պարտքեր». Թորոսյանը՝ Ավանեսյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երկրի բյուջեն սահմանափակ է, առողջապահության բյուջեն էլ սահմանափակ է». ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նախկին նախարար ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին ի պատասխան։

Թորոսյանն անդրադարձել էր պետպատվերի շրջանակներում ցուցաբերված բուժօգնության դիմաց պետության կողմից բուժհաստատություններին ունեցած պարտքին, օֆերտայի սկզբունքին. «Բյուջեն ընդունելուց հետո կառավարության որոշում է ընդուվնել, որը բյուջեի վրա բեռն ակնհայտորեն մեծացրել է։ Ակնհայտ պետք է լիներ, որ առաջանալու են պարտքեր՝ բյուջեով ֆինանսավորվելու դեպքում»։

Ավանեսյանը նշել է, թե իրենց համար գերխնդիր է ոչ թե կառչել բյուջեից և հավելյալ կարիքը չտեսնել, այլ ընդհակառակը՝ փոփոխել ֆինանսավորման ու պայմանագրեր կնքելու ձևաչափերը՝ հնարավորություն ընձեռելով, որ ծավալները մեծանան։ Ըստ Ավանեսյանի՝ այդ ուղղությամբ արվել են կանխատեսումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։