Հասարակություն

«Եվրոպայում չկա կամուրջ, որի հիմքը լրացուցիչ կոնստրուկցիայով պաշտպանված չէ». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Եվրոպայում չկա կամուրջ, որի հիմքը լրացուցիչ կոնստրուկցիայով պաշտպանված չէ». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է կամուրջների սպասարկման թեմային։

«Մի անգամ կառավարության նիստում խորհուրդ տվեցի, որ մեր ճանապարհաշինարարներն ու ենթակառուցվածքներով զբաղվող գործընկերները միջազգային խոշոր հեծանվավազքի մրցույթների եթերներին հետևեն, որովհետև ամենամեծ ինֆորմացիան է տալիս ճանապարհների մասին: Ես, օրինակ, հետաքրքրությամբ հետևում եմ և ես չեմ տեսնում, որ այնտեղ կա՞, օրինակ, ճանապարհ, որ անցնում է ժայռի կամ հողի կտրվածքի տակով և առանց հենապատի է․ ուղղակի չկա նման բան: Այսինքն, եթե կա ճանապարհ, որը ցածր է որևէ հարթությունից, պարտադիր կամ հենապատ կա, կամ պաշտպանիչ ցանցեր կան․ բացառված է, որ ուղղակի ճանապարհով գնաս, վերև նայես ու հող տեսնես։ Չկա նման բան»,- ասել է նա: 

Ըստ Փաշինյանի՝ ակնհայտ է, որ այդ ամենը չի արվել մի օրում. «Դա կուլտուրա է, որ անընդհատ արվում է: Եթե մենք հիմա որոշենք, որ առաջիկա հնգամյակում պետք է բերենք մեր բոլոր ճանապարհները այդ ստանդարտի, դա ոչ միայն անիրատեսական է, այլև նույնիսկ չարժի դրա մասին մտածել, բայց մենք սա պետք է ի գիտություն ընդունենք»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ Եվրոպայի այն գետերում, որտեղ ջրերի հոսքերի աճեր են արձանագրվել, չկա մի կամուրջ, որի հիմքը լրացուցիչ կոնստրուկցիայով պաշտպանված չէ, մինչդեռ Հայաստանում նման բան չկա։ 

«Սա աշխատանք է, որ պետք է անընդհատ արվի, այսինքն, էլի ստանդարտի հարց է, բայց նաև գիտենք, որ ինչքան ստանդարտը մեծացնում ենք, բարձր որակ ենք ուզում, այդքան գինը բարձրանում է: Պետք չի խորշել հրավիրել միջազգային գործընկերների, ընդ որում, վճարել այդ մարդկանց նորմալ և ստանալ նորմալ ծառայություններ: Ի վերջո, հին հայկական ասացվածք կա, ասում է՝ թանկից էժանը չկա»,- ասել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական