Հասարակություն

«4-5-րդ դարերում էլ են այնտեղ ջրհեղեղներ եղել». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«4-5-րդ դարերում էլ են այնտեղ ջրհեղեղներ եղել». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ջրհեղեղի հետևանքով կամուրջների վնասումներին։ Նրա խոսքով, Սանահինի կամուրջը, որ 7-րդ դարի կառույց է, ջրհեղեղից չի վնասվել. «Ոչ մի բան չի եղել, որովհետև բարձր է կամուրջը, հիմքերը դրված են երկու մեծ ապառաժի վրա, և լայնք ունի։ Ջուրը ինչքան էլ բարձրանա, չի հասնի․ 4-5-րդ դարերում էլ են այնտեղ ջրհեղեղներ եղել, և այն ժամանակ մարդիկ էդ բաներից ավելի շատ են վախեցել, և իրենց հիշողությունը գուցե ավելին է, քան մեր ինստիտուցիոնալ հիշողությունը»,- ասել է նա՝ կարևորելով կամուրջների հենքերի պահպանումն ու սպասարկումը․ «Աշխարհում որ նայում ենք, կամուրջները, որոնք գետից չունեն հուսալի բարձրություն, կոր են, ուղիղ կամուրջ շատ քիչ կարելի է գտնել։ Իրենք միշտ ունեն Սանահինի կամրջի նման կորություններ․ տրամաբանությունն այն է, որ դրանով ջրի հնարավոր թողքերը ապահովվեն ու սպասարկվեն»։

Վարչապետը նաև նշել է, թե ժամանակին աղետների կանխարգելման ու կառավարման հարցերով աշխատանքային խումբ են ստեղծել. «Չգիտեմ՝ այդ աշխատանքային խմբի անհատական կազմը թարմացնելու անհրաժեշտություն կա, և երկրորդ՝ այդ խումբն ինչ-որ արդյունք իր գոյության ընթացքում տվե՞լ է, թե՞ չի տվել»

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական