Հասարակություն

FtNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը

ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը

Շաբաթ օրը՝ մայիսի 25-ին, ftNFT ֆիջիթալ տարածքում տեղի է ունեցել թերևս ամենից տարբերվող, հետաքրքիր, ուսուցողական ու ինտերակտիվ Fastex Meetup-ը:

Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր, որը մանրամասն ներկայացրեց արդեն իսկ մեծ հետաքրքրություն առաջացրած First Fisher և First Run խաղերը, որոնք գործում են Բահամուտ բլոկչեյնի վրա: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել տեղում փորձարկել առաջարկվող խաղերը և ստանալ միավորներ։ 

Միջոցառման մասնակիցները կատարել են հատուկ առաջադրանքներ, որոնց արդյունքում ստացել են NFT-ներ և դրանց ֆիզիկական տարբերակը՝ բրենդավորված շապիկ: Խաղերի ընթացքում ձեռք բերված միավորներն էլ փոխարկվել են FTN-ի: Վազքուղու վրա 5-7 րոպեում 1կմ վազած մասնակիցներից յուրաքանչյուրին տրվել է 25 FTN-ի չափ Dzook Coin: 

Հավելենք, որ առաջիկա հանդիպումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է հետևել Fastex-ին սոցիալական հայտնի հարթակներում։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական