Օրեր առաջ արգելափակված Ախթալա քաղաքից Գոհար Խաչատրյանը տեղափոխվել էր Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ լույս աշխարհ եկավ նրա որդին` Գարիկը։ Այս մասին հայտնում է պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Ալավերդու ԲԿ է տեղափոխվել նաև Մարիամ Հախվերդյանը` Ճոճկանից, ով սպասում է դստեր լույս աշխարհ գալուն։ Նրանք գտնվում են Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Լորա Սարգսյանի անձնական և աշխատակազմի հոգածության, խնամքի ներքո, ովքեր, ինչպես միշտ, աշխատում են 24/7 ռեժիմով։
«Այցելել եմ բուժհիմնարկ, տեսակցել նրանց, շնորհավորել Գոհարին փոքրիկի ծննդյան կապակցությամբ, Մարիամին լավագույն մաղթանքներս հղել»,- գրել է պատգամավորը։