Մայիսի 29-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններոմ «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում՝ Վեդիի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հեծանվորդին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Երևան ընթացող «Hyundai Elantra»-ին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթ-վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։ Վրաերթ-վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ford Fusion»-ը վարել է ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարի տեղակալը։ Վարոդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։