Հասարակություն

ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48,1 տոկոս. նախարար

ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48,1 տոկոս. նախարար

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձևավորումը, ծախսերն ու պակասուրդը:

Ըստ նախարարի՝

  • ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 2 տոկոս` նախորդ տարվա համեմատ նվազելով 0,1 տոկոսային կետով,
  • ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48,1 տոկոս` նախորդ տարվա նկատմամբ աճելով 1,4 տոկոսային կետով,
  • կապիտալ ծախսերը շուրջ 284 մլրդ դրամով գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը,
  • հարկերը և տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 23,4 տոկոսը` նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0,7 տոկոսային կետով

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական